September 5

Օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի քննարկում

1.Ճամբարականները Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու համար Երևանից Արտաբույնք գյուղ շարժվեցին 09:00-ին: 15:00-ին նրանք հաղթահարեցին բարձունքը: Որքա՞ն ժամանակում մեքենան Երևանից հասավ Արտաբույնք, եթե ճամբարականները հասնելուց անմիջապես հետո բարձունքը հաղթահարել են 2 ժամ 45 րոպեում:

Լուծում 15-9=6(ժ)

2.6ժ-2ժ45ր=3ժ 15ր

2.Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս:

1)6•10=60

2)20-10=10

3)6:2=3

4)3•10=30

5)60+30=90

3)Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում:

20+22=42

42:2=21

4.Ճամբարականները տեսակավորեցին 17կգ աղբ: Տեսակավորված աղբից 9կգ-ը ապակի էր, պլաստիկը՝ ապակուց 4կգ-ով քիչ, իսկ մնացածը թղթի թափոն էր: Որքա՞ն թղթի թափոն տեսակավորեցին ճամբարականները:

9-4=5(կգ)

9+5=14(կգ)

17-14=3(կգ)

Արևելյան դպրոցի բակում շարքով տնկած է 25 կակաչ։ Մեղուն նստած է վերջից հաշված՝ 17-րդ ծաղկի վրա, իսկ զատիկը՝ շարքի սկզբից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի և զատկի միջև քանի՞ կակաչ կա։

4

6. Բակում պարանքաշոցի էր խաղում ճամբարականների 15 զույգ: Ճամբարականներից 13-ը տղա էին։ Քանի՞ աղջիկ ճամբարական կար։

15•2 =30

30-13=17

Տիկին Մարիետան մեկ տորթի մեջ օգտագործում է 5 ձու։ Քանի՞ ձու կօգտագործի 6 այդպիսի տորթ պատրաստելու համար։

5•6=30

Վարդավառի ծեսին լողավազանի շուրջ կանգնած էին 18 աղջիկ և ամեն 2 աղջկա մեջտեղում՝ 1 տղա։ Քանի՞ տղա կար լողավազանի շուրջը։

18:2=9

Սովորողները բույսերի լաբորատորիայից 27 կտրոն բերեցին իրենց դպրոց։ Կտրոններից 9-ը կակաչ էին, 7-ը՝ վարդ, իսկ մնացածը՝ նարգիզներ: Քանի՞ նարգիզ բերեցին:

27-9-7=11

10. Բելլան ու Անին ապրում են նույն շենքում։ Բելլան ապրում է Անիի բնակարանից 10 հարկ բարձր։ Անին Բելլային հյուր գնալու համար աստիճաններով բարձրացավ և 6-րդ հարկ հասնելով՝ անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Բելլան։

11հարկ