November 2

Սերմնահավաք

Դիլիջանում քայլելիս հանդիպեցինք Կալինա կամ Վիբուրնում հատապտուղին։ Որոշեցինք հավաքել և սերմը չորացնել։

Կալինան Ադոքսների ընտանիքի տերեւաթափ բույս ​​է։ Այն հեշտությամբ հանդուրժում է ցրտահարությունը և երաշտը, աճում է լճակների երկայնքով և մարգագետիններում: Հատկապես տարածված է Ասիայի և Եվրոպայի բարեխառն կլիմայական գոտիներում։

Բժշկության մեջ օգտագործվում են վիբուրնի պտուղները և կեղևը։ Նաև պտուղներից կարմիր ներկ են արդյունահանում, իսկ կեղևից՝ բուրդ և գործվածքներ ներկելու համար կանաչ ներկ։

Նախկինում բույսը համարվում էր կախարդական:Կալինան իր հարուստ բաղադրության շնորհիվ վիտամինային թեյերի մի մասն է, խորհուրդ է տրվում որպես ընդհանուր տոնիկ:

Հավքել եմ նաև Պամելոի սերմ։

Պոմելոն ցիտրուսային միրգ է, որի օգտագործումը վերջերս լայն տարածում է գտել։ Դրա կեղևը բավական հաստ է ու դառը։ Հանդիպում է տարբեր գույների՝ բաց կանաչից մինչև դեղնավարդագույն։

Վարդագույն մնում է սովորաբար այն հատվածը, որը արևի չի տեսել։

Ցիտրուսային մրգերի մեջ այն ամենածանրն է։ Մրգի ծննդավայրը համարվում է Մալազիան։ Գնելուց առաց ուշադիր եղեք մի քանի նշանի.

Միրգն իր մեջ պարունակում է վիտամին А, С, В1, В2, В5, կալցիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, եթերայուղ, օրգանիկ թթու։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն, եթե սննդակարգի եք հետևում։ Այն լավացնում է մարսողությունը, հանգեցնում է ճարպերի այրմանը և քաշի նվազեցմանը։ Ամենաշատը մրգի մեջ կա վիտամին C, որը օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների դեմ։ Նպաստում է բարձր ճնշման իջեցմանը։