November 10

Unity

Ես դեռ գնում եմ Խաղերի ստեղծման դասընթացին։ Ես սովորել եմ նոր գործիքներ։ Ես սովորել եմ Unity Assets store: Այն մոդելների կայք է, որտեղից վերցնում են օրինակ՝ տուն, զենք, վահան, ծառ և այլ մոդելներ։ Ես որոշել եմ ստեղծել գյուղ Unity assets store-ից տներ և այլ մոդելներ ներբեռնելով։ Ես այստեղ ստեղծել եմ պառկուռ և էլ ոչինչ։

Category: unity | LEAVE A COMMENT
November 10

Եղնիկը

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մակաղել-հավաքվել

ոսկեգեղմ-ոսկեգույն բուրդ ունեցող

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով

խորունկ-Խոր

անդուլ-անդադար

 ղողանջուն-Ղողանջող

նազելի-gեղեցիկ ու քնքուշ շարժումներով

վճիտ-Պարզ, մաքուր, հստակ

թավուտ- Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, թփուտ, մացառուտ:

մացառուտ-թավուտ

 ոստում-ցատկ

2. Նկարագրի՛ր եղնիկին:

Եղնիկը խարտյաշ էր,ուներ սև աչքեր, երկար թարթիչներ։

3. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

4. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Ամեն մի էակ պիտի ապրի իրեն համապատասխան տեղում։

5. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում։

6. Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:

Եղնիկը գնաց այդտեղից, որովհետև նա ծնվել է անտառում և ուզում էր մնալ այնտեղ։

7. Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։ Պատասխանդ հիմնավորիր։

Ես կարծում եմ, որ եղնիկը միանգամից չի հարմարվի, որովհետև նա եթե դժվար է հարմարվել մարդկանց հետ կյանքին, այդպես էլ անտառի կյանքին քիչ քիչ կհարմարվի։