November 19

«Ես սեբաստացի եմ» խաչբառ

Թվերի գրառումը  հայերենի այբուբենի տառերով

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000
  1. Գտիր 1000 թվի կրկնապատիկը։

2×1000=2000=Ս

  • Ո՞րն է 5-ի պատիկ ամենափոքր թիվը։ 5=Ե
  • Ամենափոքր զույգ թիվը։ 2=Բ
  • Ո՞րն է միանիշ ամենափոքր թիվը։ 1=Ա
  • Գտիր 200 թվի տասնապատիկը։

200×10=2000=Ս

  • Գտիր 40 թվի հարյուրապատիկը

40×100=4000=Տ

  • Ո՞րն է 1-ի պատիկ ամենափոքր թիվը։ 1=Ա
  • Գտիր 3000ի կրկնապատիկը։ 3000×2=6000=Ց
  • Նախորդ պատասխանիդ գումարիր 1000

6000+1000=7000=Ի

ՍԵԲԱՍՏԱՑԻ
November 19

Թեմա՝ Պատիկ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։ 7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։ 8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։    10×5=50
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։    4×10=40
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։ 18,16,14,12,10,8,6,4,2
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։ 3,6,9,12
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։ 12,6,24,42
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։8,81,72,
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։35, 49, 42
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։9,81,98
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։10,20,30,40,50,60
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։72, 36, 48, 60
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։13,26, 39, 52
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 10×6=60
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 9×2=18
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։ 100×10=1000
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը: 1000×4=4000
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  • Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 49-ից։
  • Թվարկիր  3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենամեծ եռանիշ թիվը։
    1. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։
    November 19

    Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

    Posted on 29 Հոկտեմբերի, 2022

    ՀԷՔԵԱԹՆԵՐ - «Երջանիկ Խրճիթը»-Ղազարոս Աղայան Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ  ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ...

    1-ին մաս

    Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

    Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

    Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

    Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

    Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

    Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

    Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

    Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

    Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

    -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

    Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

    2-րդ մաս

    Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

    Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

    Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

    Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

    -Ա՛յս էլ որդուս բաժինը:

    -Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

    Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

    -Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

    Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

    -Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

    Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

    Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

    Առաջադրանքներ

    • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
      Թիկն տալ-թիկունքով հենվել

    մտմտալով – Մտորել,

    մեղմ-չափավոր

    մացառ-Փշոտ թփաբույս

    շավիղ-նեղ ճանապարհ

    չքանալ-անհետանալ

    ալևոր-ծերունի

    • Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
      Մաս 1- Թիթեռի հետքերով

    Մաս 2- Վերադարձ մանկության հեքիաթ

    • Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
      շավիղ-ճանապարհ

    մանուկ-երեխա

    շքեղ-պեռճ

    չքանալ-աներևութանալ

    հարուստ- ունեվոր

    վերջալույս-մայրամուտ

    մարմանդ-Մեղմ

    ալևոր-Ծեր

    պես-նման

    • Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ-թռչել, ներս ընկնել-մտնել, լաց լինել-լացել, թիկն տալ-հենվե։
    • Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

    Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

    Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

    Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

    Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

    Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

    • Բնութագրի՛ր տղային։

    Տղան տխուր էր և երազկոտ։

    Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
    Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ ուր էլ լինես, ինչքան էլ քեզ լավ զգաս, միշտ քո տուն ես ուզելու ։

    Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
    Այո տղան ճիշտ է արել, որովհետև նրանք իր իսկական ծնողները չէին։

    Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։

    Երկու պատմվածքի մեջ էլ հերոսները գնացին, որտեղ իրենց իսկական տունն էր։