November 23

Մատենադարան։Ճամփորդություն

Այսoր ընկեր Սոնայի և ընկեր Անիի հետ գնացել էինք Մատենադարան։ Շատ հետաքրքիր էր տեսնել այն, ինչը ուսումնասիրել էինք հայրենագիտության ժամին։ Պարզեցի, որ Մատենադարանը շա՜տ մեծ է։ Մատենադարանում մենք տեսանք մագաղաթներ՝ ամենամեծ մագաղաթ, որն ունի114 էջ, ամենմափոքր՝ լուցկու տուփի չափ մագաղաթը։ Տեսանք նաև հին ձեռագրեր։ Այտեղ այնքան հին ձեռագիր կա մագաղաթից, որը չորացրել են քարանձավում։ Տեսանք նաև որդան կարմիր, բույսեր, որոնցից գույներ են ստացել։ Ծանոթացանք վիշապաքարերի, տարբեր փորագրություններով քարերի և խաչքարերի հետ։

Ինձ համար տպավորիչ էր նաև պահը Մատենադարանից հետո պոնչիկանոց գնալը, բայց ոտքով գնացինք, ոչ մեքնայով։ Ճանապարհին ես և իմ ընկեր Դավիթը լսում էինք շատ լավ երգ իմ մանկությունից, որը Դավիթն էլ է լսել։ Ճամփրդությունը շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ հետաքրքիր և տպավորիչ էր։


Posted November 23, 2022 by Ալեքսան Ավագյան in category Հայրենագիտություն, Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*