December 27

Իմ ամենահավանած նախագիծը

Իմ ամենահավանած նախագիծը մաթեմատիկայի չափումներն էին, որովհետև մենք դուրս ենք եկել և չափել մի քանի բան, չափումներ ենք կատարել նաև տանը։ Ինձ դուր է եկել նաև Մայրենիի սեբաստացիական նախագծերը։

December 25

Ամանորը հարավային Կորիաում

Հարավային Կորեայում  Ամանորը նշում են առանց խանդավառության։ Ամերիկացներից նրանք վերցրել են Սանտա Կլաուսին, իսկ զարդարելու մշակույթը՝ Եվրոպացիներից։
Տոնն ավելի շատ նշվում է  որպես համաշխարհային մշակույթի տուրք։ Այն նշում են հիմնականում երիտասարդները, ովքեր հետաքրքրությամբ են ընդունում այլ երկրների ամանորի ավանդույթները։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը շատ տղաներ և աղջիկներ գնում  են զվարճանքի վայրեր `ակումբ, ռեստորան, զբոսայգի: Ավագ սերնդի համար սա սովորական հանգստյան օր է, ինչը աշխատասեր կորեացիների մոտ, ի դեպ, հազվադեպ երևույթ է:

Ինչպես ԱՄՆ-ում, Կորեայում նույնպես, մարդիկ  Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Եվ հենց այդ օրն են նրանք զարդարում եղևնիները, ձևավորում տները և պատրաստում Սանտա Կլաուսներ: Ի դեպ, հունվարի 1-ին Հվ․Կորեայի փողոցները լի են Ամանորի զարդանախշերով  և թիթեղներով։ Սուրբ Ծնունդը համարվում է ամենալավ օրը  հետագա ծրագրերը իրականացնելու համար։

Սուրբ Ծննդյան  նախօրեին կորեացիները հավաքում են նվերներ, զարդարում շենքերն ու եկեղեցիները, կազմակերպում զվարճալի ծրագրեր:

Այս տոնը Կորեայում անվանում են Սոլլալ։ Այն նշվում է ըստ լուսնային օրացույցի՝ առաջին ամսվա 1-ին. սովորաբար  հունվարի  կամ փետրվարի վերջին: Տոնն այնքան կարևոր է երկրի համար, որ առաջ  հատկացվում էր 14 արձակուրդային օր, այժմ արձակուրդային օրերը միայն 3-ն են, ինչը կորեացիներին, միևնույն է, չի տխրեցրել։
Նոր տարում սերունդների կապը շատ կարևոր է, ուստի այն անցնում է ընտանեկան շրջանակներում: Համարվում է, որ նույնիսկ մահացած նախնիներն այդ օրը  իրենց հարազատների կողքին  են, և տոնը նշում են բոլորի հետ: Սեղանի վրա մատուցվում են միայն  ավանդական ուտեստներ, այն էլ՝ մեծ քանակությամբ:
Խանութները և զվարճանքի վայրերը տոն օրերին չեն աշխատում․ նույնիսկ նրանց աշխատակիցները մեկնում են իրենց հարազատների մոտ ՝ Սոլլալը նշելու: Բնակարանները զարդարվում են հավի և վագրի պատկերներով, որոնք պետք է պաշտպանեն տնակը չար ոգիներից։

December 25

Դեղաբույսեր

Դեղաբույսեր (լատ.՝ plantae medicinalis), մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման և այլ դեղերի ստացման նպատակով օգտագործվող բույսեր։ Թեև բույսերը մինչ օրս մնում են տարբեր ֆարմակոլոլգիական ակտիվություն ունեցող նյութերի ստացման աղբյուր, ներկայումս նոր դեղերի ստեղծումը կապված է ավելի շատ սինթետիկ օրգանական քիմիայի հետ։

Դեղաբույսերի հնարավոր բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանց օրգաններում առկա տարբեր օրգանական նյութերով (ալկալոիդներգլիկոզիդներսապոնիններեթերայուղերֆլավոնիդներաղաղանյութերվիտամիններ և այլն)։

Բույսերը մարդկային պատմության ընթացքում կիրառվել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Մեր օրերում բուսաբուժությունը այլընտրանքային բժշկության մաս է համարվում։

Բուսաբուժությունը տարբերվում է ժամանակակից բուսական ծագման դեղերից, քանի որ հիմնված է այն սխալ պակերացումների վրա, որ «բնական» ամբողջական բույսերը ավելի էֆեկտիվ և/կամ անվտանգ են քան բույսերից առանձնացված կամ սինթետիկ դեղերը։

December 23

Ի՞նչ պատահեց, երբ գողացան Ամանորը

Կար մի տղա Գագիկ անունով։ Նա չեր սիրում նվերներ և նոր տարի։ Նա ուզում էր անհետացնել նոր տարին  և արդեն սկսոլ էր պլանավորել, բայց գյուղում երկու եղբայրներ կային՝ Ալեքսանը և Դավիթը։ Նրանք սիրում էին նոր տարին, ինչպես Գագիկը մի շրջան։ Գագիկը ասաց․

-Ես պետք  վերացնեմ այդ երկու եղբայրներին, իսկ հետո կսկսեմ նոր տարվա մասին մտածել, թե ինչպես այն ևս վերացնեմ։

Գագիկը սկսեց թակարդ դնել նրանց համար, բայց հակառակը նա էր ընկնում թակարդը։ Հետո որոշեց, որ պետք է վերացնել նոր տարին, բայց նրա խելքը պակաս էր այդպիսի բան անելու համար։ Նրա խելքը մի հրաշալի բանի էր հերիքում․ այնպես անել, որ  բոլորը մոռանան, թե ինչ է նոր տարին։ Սակայն նա սխալվում է։ Սխալ բան է սարքում, և բոլոր մարդիկ սկսում են սիրել նոր տարին, այդ թվում էլ Գագիկը։ Նա այնպիսի զենք է սարքում, որը մարդկանց հիշեցնում բարի և երջանիկ պահերի մասին։ Այդպես Գագիկն էլ է հիշում, թե ինչ է ընկերությունը, սերն ու հավատարմությունը։ Այդ օրվանից նա, Ալեքսանն ու Դավիթը մտերիմ և անբաժան ընկերներ են դառնում

December 21

Դոնալդ Բիսեթ․ ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասա- Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խբեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
  • Սևացրած բառերում գծիկների փոխարեն դիրի պակասող տառը։ Գրելուց հետո քեզ ստուգիր բառարանով։

միջով

կողքին

աղջիկներին

խբեց

հանկարծ

կեսօրին

  • Դեղնացրած բառերը դուրս գրիր, բաժանիր արմատ, ածանցի, ածանցներով նոր բառեր կազմիր։

ցանկություն-ցանկանալ-ություն, բարություն, ընկերություն

տնակ-տուն-ակ,բռնակ, աթոռակ, գնդակ

գիրուկ-գեր-ուկ, մանուկ, թզուկ, մարդուկ

փոքրիկ-փոքր-իկ, հնդիկ, մայրիկ, հայրիկ

կախարդական-կախարդ-ական, բնական, հնդկական

  • Ինչո՞ւ երբ երեխաները հայտնվեցին Լուսնի վրա, թռչուններն էլ չերգեցին։

Թռչունները չերգեցին, որովհետև երեխաները ուրախություն են բերում և խաղ։

  • Քո կարծիքով օճառ վաճառող ծերուկն ինչո՞ւ չէր սիրում երեխաներին։

Նա չէր սիրում երեխաներին, որովհետև նրանք աղմուկ էին անում , ուրախանում խանգարում։

  • Եթե դու հայտնվեիր ցանկությունների ծառի տակ ի՞նչ տարօրինակ, բայց լավ ցանկություն կպահեիր։

Ես կցանկանայի, որ դպրոցներ լինեին, որ կարողանանք խաղեր խաղալ սովորել։

December 16

Ինքնաստուգում

  • Գտիր  4-ի  կրկնապատիկը։

4×2=8

  • Գտիր  5-ի  եռապատիկը։ 

5×3=15

  • Գտիր   10-ի  քառապատիկը։

10×4=40

  • Գտիր 21 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1,21,7,3

1+21=22

  • Թվարկիր 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 42-ից։

6,30,36,12, 18,24

  • Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 սմ է։

P=5×2=20

S=5×5=25

  • Հաշվի՛ր 10 սմ և 122 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P=(10+122) x2=132×2=264

S=10×122=1220

  • Արամը 4 տարեկան է, իսկ նրա հայրիկը նրանից մեծ է 6 անգամ: 3 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:

4×6=24

4+3=7

24+3=27

27-7=20

  • Էլինան և  իր մայրիկի  տարիքների գումարը  28 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 5 տարի հետո։

28+5×2=38

  • Միան  տոնածառի 4 խաղալիքի համար վճարեց 2000 դրամ։ Արփին այդ նույն խաղալիքից 6 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

2000:4=500

500×6=3000