March 19

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

1.Օդը համարվում է  ջրային գոլորշիներով հագեցած, երբ օդում եղած գոլորշիների     քանակը տվյալ ջերմաստիճանում հասնում է առավելագույնի և նոր քանակի ընդունել չի կարող։

2․Օդի բացարձակ խոնավությունը չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը։

3․ Օդի հարաբերական խոնավությունը բնութագրում է օդի խոնավությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքան է մոտ հագեցած լինելուն։

4․Խոնավաչափով չափում են հարաբերական խոնավությունը։ Նրա աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայունության վրա։

5․ Ամպը Երկրի մակեևույթի բարձր շերտերում է, իսկ մառախուղը երկրի մակերևույթին մոտ։

6․ Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնանում են երեք հիմնական խումբ- կույտավոր(առաւջացնում է կարկուտ , տեղատարափ անձրև), շերտավոր(առաջացնում է ձյուն կամ անձրև), փետրավոր(չի առաջացնում տեղումներ)։

March 16

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած։

2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:

3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

March 12

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:


    Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

    Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:

    Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:


    0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով
March 7

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

    Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

    Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

    Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
March 5

Մտնոլորտային ճնշումը

1.Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:


Մտնոլորի ճնշումը դա ձգողական ուժն է եթե ձքոխական ուժն չ լիներ մենք կթրչեինք

2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):

3.Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության։

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):

4.Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:

Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:



5.Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:


560


March 4

Մթնոլորտի տաքացումը

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:

    Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

    Ներքնոլորտ բարձրանալիս ջերմաստիճանը իջնում է միջինում 0.65 աստիճան ամեն 100 մետրում։ Ներքնոլորտի վերին շերտում, որտեղ ջերմաստիճանը բարձրության հետ հավասար իջնում է, կոչվում է ստրատոսֆերա։
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:

    Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը։
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

    +10

February 27

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

    Մտնոլորտը նույն գրավիտացիան է ու նրա գազերից մեկը դա թտվածինն և  ազոտն է։
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

    Օդը չի ցրվում, որովհետև Ծառերը տալիս են համարյա նա վերջ թտվածին
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

    Մթնոլորտի վերին սահմանը հասնում է մինչև 3000կմ, այն արտաքին ոլորտն է:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

    Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10 կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են տրոպոսֆերա, իսկ 12-18 կմ ընկած շերտը անվանում են տրոպոպաուզա։ Այստեղից սկսած ջերմաստիճանը սկսում է աճել։
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

    Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է: Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը

    Օզոնային շերտը: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:
February 24

Ճահիճներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

    Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը

    Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

    Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը:

    Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

    Դրական-ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

    Բացասական-Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են:Ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:


February 19

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

    Ստորերկրյա ջրերը երկրի ընդերքում գտնվող ջրերն են, որոնք առաջացել են անձրևագրերից
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
    Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
    Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
    Լինում են գրունտային և միջշերտային: Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
    Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: 

  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
    Վերին ջրամերժ շերտը ծակելիս ջուրը սեփական ճնշման տակ դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Դա կոչվում է արտեզյան ջրեր։
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
    Ստորերկրյա ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար: