February 19

Զինագործություն

Զինագործությունը Հայաստանում IX-XIII դարերում

Զինագործությունը համեմատաբար ավելի վաղ, քան երկաթի մշակման հետ կապված մյուս արհեստները, անջատվեց դարբնությունից և ինքնուրույն արհեստ դարձավ: Միքայել Ասորու ժամանակագրության մեջ այդ արհեստը դիտված է իբրև առանձին արհեստ և կոչվում է զինագործություն: Հայկական զորքերը գործածել են զենքի շատ տեսակներ և հանդերձանք, զրահ ու նման այլ արհեստական պաշտպանական միջոցներ, իսկ դա հնարավոր էր արհեստագործության և առաջին հերթին մետաղագործության իր ժամանակի համար բարձր զարգացման պայմաններում։ Միջնադարյան Հայաստանում զորքի տեսակները կազմվում էին ըստ զենքի տեսակների, որի վերաբերյալ բավականաչափ առատ տեղեկություններ կան հայկական մատենագրական աղբյուրներում : Զինագործության խոշոր կենտրոնները քաղաքներն էին, մանավանդ Դվինը և Անին։ Դեռևս 770-ական թվականներին Դվինը աչքի էր ընկնում զինագործությամբ և զինանոցներով։ Այստեղ էր, որ զինեց իր ջոկատը Արտավազդ Մամիկոնյանը, որն այնուհետև հարձակվելով արաբական հարկահանների վրա, Կումայրիում կոտորեց նրանց։ Դվինի և Անիի խոշոր զինագործական կենտրոններ լինելը ավելի պարզ երևան է գալիս պեղումների ժամանակ այս քաղաքներում հայտնաբերված բազմազան զենքերով։ Ամենամասսայական գործածության զենքերից մեկն էր նետ ու աղեղը։ Աղեղը պատրաստում էր առանձին արհեստավոր, իսկ նետերը կռում Էր մետաղագործ արհեստավորը նետրարը։ Պատրաստի նետերի ծայրերը, այնուհետև ամրացվում էին փայտի կամ եղեգնի վրա։ Անիի, Դվինի և Գառնիի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ նետի երկաթե ծայրեր. դրանք շատ բազմազան են թե ձևով ու մեծությամբ և թե գործածության նպատակով։ Հին և միջնադարյան Հայաստանում կային սակրավոր և վաղրավոր կամ վաղակավոր հատուկ զորամասեր։ Վաղրի կտրիչին հակադիր մասը, հավանաբար, բութ և մասիվ էր, որ Օրբելյանը այն նմանեցնում է դարբնի ծանր մուրճին — ուռնին։ Իբրև զենք օգտագործել են նաև մուրճը, որով հարված էին հասցնում ախոյանի սաղավարտին, ճկելով սաղավարտը, փշրելով նրա գանգը կամ երբեմն սաղավարտը իջնում էր մինչև թշնամու զինվորի աչքերը և այդ եղանակով զրկում էր նրան մարտունակությունից, ուստի հեշտությամբ կարելի էր ոչնչացնել նրան սրով, նիզակով կամ այլ զենքով։ Անձնական գործածության մշտական զենք էր դաշույնը, որը լինում էր երկսայրի և միասայրի։ Հավանաբար միասայրի կեռ երկար դաշույնն էր որ կոչվում էր նրան: Անիում, Դվինում և Գառնիում 9 — 13-րդ դարերի շերտերից գտնված դաշույնները փոքր են ու միասայրի։ Ըստ երևույթին երկսայրի դաշույնները ավելի հին են եղել և բացարձակապես տիրապետող էին բրոնզի և վաղ երկաթի ժամանակաշրջանում, իսկ հետագայում դաշույնի շեղբին կայունություն է տրվել և հարմարեցվել է մի կողմով կտրելու ֆունկցիային։ Պեղումների ժամանակ հայտնաբերված դաշույններից շատերը այնքան փոքր են, որ նրանց կարելի է շփոթել դանակի շեղբի հետ, բայց նրանք չեն ծալվել, այլ խրվել են պատյանի մեջ, ինչպես և մեծ դաշույնները։ Ահա այս փոքրիկ դաշույններն են, որ աղբյուրներում կոչվում են դաշնակ կամ դաշունակ:

May 30

բժնի

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ։ Մուտքը հյուսիսային կողմից է։ Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով։ Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել։ Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր։ Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը։ Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին։ Բերդը ավերվել և ամայացել է 1617-րդ դարերում։

1977-1978 թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-ից 10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին։

2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները։

May 22

Հայրենագիտություն։ Ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Հայոց Հայր աստվածը Արամազդն է։ Վահագն, Անահիտ

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Գառնու տաճարը

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Հայկ նահապետը։ Նա մարտչում էր Բելի դեմ։

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։

Իմ սիրելի առասպելը Արա գեղեցիկն ու Շամիրամն է։ Իմ ամենասիրած առասպելակա հերոսներն են Հայկն ու Արտաշեսը։

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։

Վահագնը Աստված է։ Նա փոքրուց կռվում էր քանի, որ նա ուժեղ էր։Վահագնը ամպրոպի ու կայծակի աստվածն էր։

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։
Արա գեղեցիկը բարի էր, խելացի,հզոր,գեղեցիկ։

Շամիրամը չար էր, խափեբա, հզոր։

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։
Ես հիշում եմ Հայաստանը և Ուրարտու,Վանը

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Դա Վանն է

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։
մենուաի ջրանցք

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 

առտաշես առաջինը Տիգրան մեծը

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Ծովից ծով

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։

May 21

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հրապարակիր հայրենագիտության բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ունես հրապարակված։

https://alexanavagyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

31նյութ

Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը:

Մենք սովորել ենք հին աստվածների մասին, հայոց լեգենդներն ու առասպելներն ենք ուսումնասիրել, թագավորական տոհմերի և ընտանիքների մասին ենք իմացել։ Խոսել ենք նաև մեր հայկական ծեսերի մասին։

Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։

Բոլորը ինձ հետաքրքիր էին։

Ներկայացրեք  յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։
Սեպտեմբեր 4 նյութ
Հոկտեմբեր 3 նյութ
Նոյեմբեր 6 նյութ
Դեկտեմբեր 4 նյութ
Հունվար 1 նյութ
Նոյեմբեր 6 նյութ
Մարտ 4 նյութ
Ապրիլ 3 նյութ

April 3

Յուրի Բախշյանի անվան զբոսայգի

Յուրի Բախշյանի անվան զբոսայգին վերաբացվել է 2014թ. հուլիսին: Հանգստի գոտու վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Երևանի զարգացման 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:

Զբոսայգու տարածքում կառուցվել է մանկական խաղահրապարակ, նկարազարդվել են զբոսայգին սահմանազատող շուրջ 350 քմ հենապատերը, ասֆալտապատվել են ճեմուղիների ոչ սալիկապատ հատվածները, թարմացվել են կանաչ տարածքները, նորոգվել է ոռոգման համակարգը: Բացի այդ, տարածքն ապահովվել է արտաքին լուսավորության ցանցով, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ:

Այն գտնվում բ-4 թաղամասում և մենք այնտեղով անցնում ենք ամեն օր։

April 3

Ծաղկազարդը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այսօր Ս. Գայանե վանքում տեղի կունենա Սուրբ պատարագ և մանուկների օրհնություն։Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:Ըստ եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն էլ առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:Ծաղկազարդի օրը Քրիստոսն իր կամքով գնաց Երուսաղեմ՝ իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո գառը, որը կամենում է պատարագվել մեր փրկության համար:Հավելենք, որ այսօրվա Ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Իսկ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

March 20

Վահագն Վիշապաաղ

Ո՞վ էր Վահագնը։

Վահագնը ամպրոպիև կայծակի, ռազմի և ուժի Աստված է։

Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

րևան համայնք, պետ. ցուցիչ` 1.2.15.

Հայոց հինավուրց հեթանոսական դիցարանի գլխավոր աստվածներից է Վահագն Վիշապաքաղը: Նրան նվիրված երկու հրաշալի հուշարձաններից մեկը գտնվում է Ավան վարչական շրջանում` մայրաքաղաքի հյուսիս-արևելյան եզրին` Սևան տանող մայրուղու սկզբնամասում:

Վահագն Վիշապաքաղի պաշտամունքը մեզ է հասել շատ վաղ ժամանակներից: Նա ամենասիրված ու տարածված աստվածներից էր, և նրան նվիրված գլխավոր ծիսավայրը, տաճարը կամ մեհյանը գտնվել է Տարոն գավառի Քարքե լեռան վրա: Անգամ քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանի շատ վայրերում տևական ժամանակ պահպանվում է նրա պաշտամունքը: Մովսես Խորենացին՝ իր «Հայոց պատմության» մեջ, մեջբերելով մի փոքրիկ պատառիկ Գողթան երգերից, նկարագրում է Վահագնի ծնունդը, որը հայոց վաղ շրջանի բանահյուսության մի անզուգական օրինակ է: Իր «Հայոց պատմության» մեջ Վահագն Վիշապաքաղին է անդրադարձել նաև Ագաթանգեղոսը:

Վահագն Վիշապաքաղի անվան ստուգաբանության, պաշտամունքի և, ընդհանրապես, աստվածության իմաստավորման հարցերով զբաղվել են շատ գիտնականներ: Առաջ են քաշվել բազմաթիվ կարծիքներ ու գիտական վարկածներ: Նա հաճախ բնութագրվում է որպես բարու, կենսատու լույսի, արևի, հուր ու կրակի, շանթ ու որոտի, կայծակի, ուժի ու քաջության, ռազմի ու պատերազմի, հերոսության ու արիության աստվածային մարմնավորող: Սակայն, թե սրանցից որն է եղել ավելի առանձնահատուկ կամ հատկանշական Վահագնի համար, յուրաքանչյուր ուսումնասիրող մեկնաբանել է յուրովի: Վերջին ժամանակներում, կարծես թե, շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի Վահագն Վիշապաքաղը եղել է Հայաստանի պետականության ժամանակաշրջանի հեթանոսական կրոնական համակարգում յոթ հիմնական աստվածությունների մեջ երրորդը` Արամազդից ու Անահիտից հետո, պատերազմի, ռազմի ու քաջության, որոտի ու կայծակի աստվածության աստված:

Հուշարձանը տեղադրվել է 1964թ., պատրաստված է կարմրավուն տուֆից, պատվանդանը` բազալտից: Այն հեղինակել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը, ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը: Փոթորկալից ամպերից էլ վեր, աստվածային, հզոր ու առնական Վահագնը շանթահարում է գետնատարած ու ծառս եղած եռագլուխ վիշապին: Հուշարձանի իմաստային և ընդհանրապես գաղափարական արտահայտչաձևը վեհ է ու անմեկնելի: Այն կարծես ձոն է աստվածային գերիշխանության, բարու ու չարի, լույսի ու խավարի հավերժական պայքարին:

March 11

Տորք Անգեղ

Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական։ Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան։ Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում։ Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած։ Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը։ Տորքը պատասխանում է, որ իր թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին։ Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, ո՛րը միայն կարող է սիրել Տորքին։ Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում։

Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափ է ազդում թշնամիների ու չարագործների վրա։ Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին։ Չարժե նրան զայրացնել, որովհետև այն ժամանակ արդեն փրկություն չի լինի։ Մի անգամ թշնամիները նավով գալիս են Պոնտական կամ Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց բնակավայրերի վրա։ Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին և նա ելնում է թշնամիների դեմ։ Վերջիններս, սարսափած նրա վիթխարի հասակից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից, վազում են դեպի Պոնտոսի ափ՝ իրենց նավերով փախչելու հսկայից։ Տորքը մի փոքր ուշ է հասնում, երբ թշնամիների տորմիղը ափից բավականին հեռացել էր, և ինքն այլևս չէր կարող հասնել նրանց։ Եվ գազազած հսկան լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ետևից։ Ծովում, ժայռերի անկման վայրում, զորեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են։

Առասպելական դյուցազն Տորք Անգեղի արձանը տեղադրվել է 1982 թվականին՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա։

Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան