December 8

Երևանի պատմության թանգարանում

Մենք գնացել ենք Երևանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք տեսանք տարբեր ժամանակների Երևանը, կար հին Երևանի մանր կրկնօրինակը։ Խաղացինք խաղ, որի ժամանակ պետք է վերականգնեինք կոտրված կուժեր։ Իմացանք լիքը առասպելներ Երևաանի մասին։ Թանգարանում կային հին ժամանակների շորեր, զարդեր, դրամներ, ժամացույցներ, կահույք։ Այս ճամփորդության ընթացքում ճամփորդեցինք նաև ժամանակի մեջ։

Խնդիր՝

21 սովորող գնացին Երևանի պատմության թանգարան։ Դասարանում կար 9 աղջիկ։ Քանի՞ տղա է մասնակցել ճամփորդությանը, եթե հայտնի է որ աղջիկներից 2-ը բացակայում էին։

November 26

Ճամփորդություն երկրաբանական թանգարան

Ուրբաթ օրը ընկեր Շուշանի և ընկեր Սոնայի հետ գնացինք երկրաբանական թանգարան։ Այնտեղ ուսումնասիրեցինք լիքը թանկարժեք քարեր, ծանոթացանք տարբեր սիրուն քարերի հետ, իմացանք բուժիչ քարերի մասին, բնական ապարներ տեսանք և նույնիսկ իմացանք մի քարի մասին լեգենդ։

Սկզբում աչքերս փակ էի մտել, որպեսզի ամենահետաքրքիրը՝ իրական փղի կերպարով և չափսերով ոսկորները չտեսնեմ ու հետաքրքրությունս չկորցնեմ, բայց հետո երբ ներս գնացինք
այնտեղ մեծ փղի ոսկոր կար։ Այն 70% բաղկացած էր ոսկորից, իսկ դրա 30% չեն գտել, դրա համար էլ սարքել են ինչ-որ ոսկորանման նյութից։ Մենք նաև ֆիլմ դիտեցինք , որտեղ ցուցադրված էր, թե ինչպես է փիղը ֆուտբոլ խաղում և ինչպես է նկարում։

Իսկ վերջում զբոսնեցինք Կասկադում և վերադարձանք դպրոց։ Հետաքրքիր ուսումնական ճամփորդություն ստացվեց։

May 30

բժնի

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ։ Մուտքը հյուսիսային կողմից է։ Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով։ Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել։ Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր։ Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը։ Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին։ Բերդը ավերվել և ամայացել է 1617-րդ դարերում։

1977-1978 թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-ից 10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին։

2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները։

May 9

Ճամփորդութուն

Արարատի մարզ

Արարատի մարզմարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Երասխ գյուղ

Արարատի մարզմարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Տիգրանաշենի ոլորաններ

Արարատ և Վայոց ձոր մարզերի սահմանին՝ Արարատի մարզի տարածքում, Մ 2 ճանապարհը բարձրանում է լեռն ի վեր։ Ստորին հատվածում Արարատյան դաշտն է՝ մոտ 800 մետր, որը բարձրանում է դեպի Պարույր Սևակ (նախկին Սևակավան, 1170 մ), իսկ վերին հատվածում՝ Զանգակատուն գյուղը (1650 մ)։

Ճանապարհի այս հատվածը կոչվում է Տիգրանաշեն գյուղի անունով։ Դրան հաջորդում է Թուխ Մանուկի լեռնանցքը, որը կապող օղակ է հանդիսանում երկու մարզերի միջև[5]։

Լինելով լեռնային լանջիվար հատվածում՝ երբեմն այս հատվածը սառցակալում է[6], իսկ ձմռան օրերին հազվադեպ՝ դառնում անանցանելի[7]։

Արենի գյուղ

կիրառումների համար տե՛ս՝ Արենի (այլ կիրառումներ) Արենիգյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում։ Ներառված է Արենի համայնքի կազմում։ Նախկինում…11 ԿԲ (577 բառ) – 13:44, 19 Ապրիլի 2023

Պարույր Սևակ( կարճ  տեղեկություն)

1960֊1970-ական թվականներին գրական մթնոլորտը փոքր-ինչ մեղմացել է։ Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Համո Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Խաչիկ Դաշտենցը, Հրանտ Մաթևոսյանը…347 ԿԲ (17 511 բառ) – 20:21, 18 հունվարի 2023

Զանգակատուն( կարճ տեղեկություն) 

փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։ Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն…19 ԿԲ (1242 բառ) – 13:12, 24 Ապրիլի 2023

Արփա գետ

  • Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփա (այլ կիրառումներ) Արփա, Արևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի…5 ԿԲ (348 բառ) – 02:34, 6 Հուլիսի 2020

Վայոց Ձորի մարզ( կարճ տեղեկություն)


Գյումրի
կիրառումներ) և Կումայրի (այլ կիրառումներ): Գյումրի, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում։ Բնակչության թվաքանակով Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Քաղաքի կարգավիճակ ունի…252 ԿԲ (15 220 բառ) – 02:07, 5 Մայիսի 2023

Արատես գյուղ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատեկ (այլ կիրառումներ) Ազատեկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում, Արփա գետի ձախ…13 ԿԲ (685 բառ) – 19:24, 26 փետրվարի 2023

Եղեգիս համայնք( կարճ)

խոշորացված համայնք // Վայոց ձորի մարզ Մալիշկա խոշորացված համայնք // Վայոց ձորի մարզ Եղեգիս խոշորացված համայնք // Վայոց ձորի մարզ Զառիթափ խոշորացված համայնք //…136 ԿԲ (6573 բառ) – 19:51, 20 Նոյեմբերի 2022

Արատեսի վանք

Արատեսիվանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ 13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի…4 ԿԲ (227 բառ) – 10:02, 7 Մայիսի 2023

Հերմոն  գյուղ

Հերմոնգյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք, Արփայի աջակողմյան վտակ Եղեգիս գետի…9 ԿԲ (450 բառ) – 19:29, 26 փետրվարի 2023

Ուրցաձոր

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որնոք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Ունի արտեզյան աղբյուրներ։

Սուրբ Կարապետ եկեղեցի

Սուրբ Կարապետ անվանումով կան հետևյալ եկեղեցիները՝

Պարսից ծոցի ափին գտնվող Աբադան նավահանգիստում հայերի հաստատման պատմությունը մեկ դարից ավելի չէ. 1909 թվականից անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանի և Թավրիզի մի քանի հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ բնակություն հաստատեցին ևս մի քանի վանեցի ընտանիքներ։ 1928 թվականի սկզբին հայերի թիվն անցավ 600-ը, իսկ քառասուն տարի անց՝ 5 հազարը։ Համայնքում եղել է վարժարան, մարզական ակումբ, երգչախումբ։ 1958 թվականին այստեղ բացվել է սուրբ Կարապետ եկեղեցին, որը դառնում է Աբադանի հայ բնակչության գլխավոր հավաքատեղին։ 1960-ական թվականներին Աբադան են տեղափոխվել Չհարմահալի գավառի երեք հայաբնակ գյուղերի մի քանի տասնյակ ընտանիքներ, ինչպես նաև՝ հայեր ՍպահանիցՇիրազից ու Նոր Ջուղայից[4]։ Իրան-իրաքյան պատերազմից հետո հայերն արտագաղթել են Աբադանից։

Քաղաքում մնացել է միայն մեկ հայկական ընտանիք[5]։ Եկեղեցու կառուցումից 50 տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին, այն վերաբացվել է[6]։

Վեդի գյուղ

Փոքր Վեդիգյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Բիբլիական Արարատի ներքո, Արաքս գետի ձախ ափին, Երևանից 28 կմ հարավ-արևելք…14 ԿԲ (700 բառ) – 20:23, 26 փետրվարի 2023

December 1

Ճամփորդություն

Լևոնի քարանձավ

Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով[1][2]։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։

Գետնափոր թանգարանը 21 մետր խորություն ունի, 7 սենյակները միացված են աստիճաններով ու միջանցքներով: Թանգարանի ստեղծումը հեշտ չի եղել: Տիկին Տոսյան պատմում է, որ մի քանի տարի փորելուց հետո քլունգը դեմ է առել բազալտե քարին, և օրեր շարունակ վարպետ Լևոնը չի կարողացել հաղթահարել քարի «ուժն» ու առաջ շարժվել: Վարպետին կրկին օգնել է հավատը.

Գյուղ Առինջ

Առինջ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 6,5 կմ հարավ-արևմուտք՝ գրեթե կից քաղաքամայր Երևանի հյուսիսարևելյան արվարձաններին՝ ծովի մակերևույթից 1290-1350 մ բարձրությամբ հարավհայաց մեղմաթեք բլրալանջին և առջև փռված հարթության վրա։

Համաձայն Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքի հայկական տեղանվանապատում պատումաշարի, առինջ՝ նշանակում է կաղնի։ Առինջ են անվանել պաշտամունքի առարկա դարձած կաղնու ծառին։ Հետևաբար այն հին հայկական բնակավայրերը, որտեղ գոյություն է ունեցել կաղնի ծառի պաշտամունքը, իրենց անվան մեջ կրել են առինջ բառը (օրինակ՝ Առինջ, Բագառինջ, ԱլվառինջՀառիճՍնկառիճ և այլն)։ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել այդ անվանումով քառասուն բնակավայր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղն է[2]։

Ջերմոց

Ջերմոցի տեղադրման համար հողամասը հարթեցնում են, նշագծում փոսորակները և միջփոսորակային անցումաշավիղները։ Ջերմոցը դասավորում են քառակուսի հողամասերում, յուրաքանչյուր հողամասում՝ 30 փոսորակ (կամ 600 շրջանակ)։ Քառակուսի հողամասի ընդհանուր երկարությունը 72, լայնությունը 21,2 մ է (հավասար է 20 շրջանականոց ջերմոցի երկարությանը՝ 1․06X X 20=21,2 մ)։ Եզրային ճանապարհները, ջերմոցային հողի պահպանման համար պետք է ունենան 10 մ լայնություն, իսկ կենսավառելանյութի համար՝ 15 մ։ Քառակուսի հողամասերի միջև ճանապարհների լայնությունը 5 մ է։ Այս սխեմայով 1 հա տարածության վրա տեղադրվում է 2500 շրջանակ։

Ըստ կառուցվածքային առանձնահատկության բաժանվում են միաթեք և երկթեք տեսակների, որոնք էլ լինում են գետնափոր և վերգետնյա, իսկ վերջիններս՝ մշտական և փոխադրովի։ Ջերմոցում բույսերի տաքացումը իրագործվում է արևային, կենսաբանական (կենսավառելանյութով՝ թարմ գոմաղբ, տնային թափոններ) և տեխնիկական ջեռուցմամբ (շոգիով, ջրով, էլեկտրականությամբ)։ Օրվա ցուրտ եղանակին ջերմոցը ծածկում են ապակեպատ շրջանակներով կամ լուսաթափանց սինթետիկ թաղանթներով։ Ըստ շահագործումն սկսելու ժամկետների ջերմոցները բաժանում են վաղ, միջին և ուշ տիպերի։

Նոր Հաճն

Նոր Հաճն, երբեմն՝ Նոր Հաճըն, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։ Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։

Նոր Հաճնի  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2011 թվականին։ Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է ՀՀ վաստակավոր ճարտարապետԱրտակ Ղուլյանը։

Գյուղ Պտղնի

Պտղնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի բարձրադիր ափին։

Հիմնադրվել է 1831 թ.-ին հին լքված գյուղի տեղում։ 1932 թ․ կիռարվել է Փտղնի անվանումը։

November 23

Մատենադարան։Ճամփորդություն

Այսoր ընկեր Սոնայի և ընկեր Անիի հետ գնացել էինք Մատենադարան։ Շատ հետաքրքիր էր տեսնել այն, ինչը ուսումնասիրել էինք հայրենագիտության ժամին։ Պարզեցի, որ Մատենադարանը շա՜տ մեծ է։ Մատենադարանում մենք տեսանք մագաղաթներ՝ ամենամեծ մագաղաթ, որն ունի114 էջ, ամենմափոքր՝ լուցկու տուփի չափ մագաղաթը։ Տեսանք նաև հին ձեռագրեր։ Այտեղ այնքան հին ձեռագիր կա մագաղաթից, որը չորացրել են քարանձավում։ Տեսանք նաև որդան կարմիր, բույսեր, որոնցից գույներ են ստացել։ Ծանոթացանք վիշապաքարերի, տարբեր փորագրություններով քարերի և խաչքարերի հետ։

Ինձ համար տպավորիչ էր նաև պահը Մատենադարանից հետո պոնչիկանոց գնալը, բայց ոտքով գնացինք, ոչ մեքնայով։ Ճանապարհին ես և իմ ընկեր Դավիթը լսում էինք շատ լավ երգ իմ մանկությունից, որը Դավիթն էլ է լսել։ Ճամփրդությունը շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ հետաքրքիր և տպավորիչ էր։

September 13

Թեղենյաց վանք

Մենք ուսումունական տարին սկսել ենք ճամփորդությունից: Բոլորս իրար շատ էինք կարոտել և ուրախ ճանապարհ ընկանք: Մենք հենց հասանք իջանք մեքենայից և քայլեցինք Թեղենիս լեռով, հետո արեցինք առաջին ընդմիջումը: Ինձ դուր չեկավ, որ 4-2 հենց իջան սկսեցին հաց ուտել :Թող ձեզ չթվա, թե շատ սոված էի ընդամենը դուրս չեկավ, որ նրանք ուղղակի ալարեցին քայլել:

Հենց մենք հասանք մտանք եկեղեցի, երգեցինք: Հետո ես և Արամը վիեդո նկարեցինք: Շուտով Yօtubում կունենանք մեր ալիքը:

August 31

Գիտելիքի օրը բարձունքին

ԹեղենիսԱլիբեգ, Ալիբեգդաղ, Ալիբեկ, լեռնագագաթ Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (2851 մ)։ Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից, որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ և անդեզիտաբազալտիներ։

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից 6 կմ երկար ճոպանուղի է բարձրանում մինչև գագաթը։ Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր։ Տեղ֊տեղ ծածկված է անտառներով, ունի հարուստ արոտավայրեր։ Լեռան փոսորակներում երբեմն ամռան ամիսներին ձյուն է մնում։ Գագաթից երևում է Սևանա լիճը։

Թեղենյաց վանք

Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր:

Կաթողիկե եկեղեցի – գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Կառուցվել է XII դ.: Զույգ որմնամույթերով գմբեթասրահ է: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է բեմի ճակատային մասը, որի ողջ մակերեսը քանդակազարդված է երկրաչափական, կենդանական և բուսական հիասքանչ զարդանախշերով:

Գավիթ (առաջին գավիթ) – կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Կիսականգուն: Պահպանվել է կենտրոնական հատվածը (հարավային պատը և գմբեթածածկը քանդված են): Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207 թ, պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: Միջնադարյան Հայաստանում տարածված քառասյուն, կենտրոնագմբեթ գավիթների տիպի է: Շարվածքում վարպետորեն համադրված է սև և կարմիր տուֆը: Պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ արձանագրություններ: Գավթի արևելյան պատին կից, արտաքուստ նշմարվում են շինության հետքեր, հավանաբար ավերված եկեղեցու մնացորդներ են:

Գավիթ-մատենադարան

Դպրատուն-գրատուն – կից է Կաթողիկե եկեղեցուն հարավային կողմից: Հավանաբար կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հետ միաժամանակ, XII դարից ոչ ուշ: Հատակագծով ուղղանկյուն է, արևելյան կողմում երեք փոքր ավանդատներով: Կառուցված է մուգ կարմիր տուֆից: Ունի շքեղ հարդարված մուտք:

Սեղանատուն – գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Պահպանվել է միայն հյուսիսային պատը: Կառուցվել է XIII դ., հավանաբար մինչև 1230-ական թթ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, ներքուստ բաժանված երեք մասերի:

Ս. Աստվածածին եկեղեցի (փոքր եկեղեցի) – գտնվում է հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք: VI-VII դդ. կառույց է: Մնացել են հիմքերը (պահպանված պատերի բարձրությունը ներքուստ 10-15 սմ է): Հատակագծային հորինվածքով քառախորան տիպի է: Խաչաթևերն արտաքուստ ներառված են յոթանիստ, իսկ արևմտյանը` ուղղանկյուն շրջագծի մեջ: Եկեղեցու հարավային կողմում, կից պահպանվել են այլ շինության մնացորդներ: Եկեղեցու շուրջը կան XIII դ. բնորոշ գեղաքանդակ խաչքարեր:

Գերեզմանատուն – գտնվում է վանական համալիրից հյուսիս: Կան XIII-XIV դդ. տապանաքարեր, խաչքարի բեկորներ, պատվանդաններ, գեղաքանդակ որմնափակ խաչքար: Վաղագույն տապանաքարը Սարգիս երեցինն է (1090 թ.):

Բուժական գյուղ

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են։

Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել ԲիթլիսիցԱրծափիցԱլաշկերտիցՄուշիցՍասունից, ինչպես նաև Խոյից, խլաթից և Սալմաստից։Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։

May 5

Ճամփորդություն


Մաս1
Մենք գնացել ենք Գառնի։Սկզբում մենք գնացինք Գառնի Կրիստալլայնջրի գործարան։ Այնտեղ լիքը ռոբոտներ կային։ Գործարանում մեզ զգուշացրել էին, որ ոչ մի սարքի չկպնենք ։Ռուբենը մեջքով կպնում էր սարքի, իսկ ես արագ նրան զգուշացրեցի, նա ինձ ասաց.
-Ալեքսա’ն, դու իմ կյանքը փրկեցիր։
Նրանք մեզ նվիրեցին ջուր և հյութեր։
Մաս2
Հետո գնացինք քարերի սինֆոնիա։ Այնտեղ մենք ուզում էինք մաքրել, բայց այնտեղ աղբ չկար։ Արամի ֆոտո ապարատը փչացավ, բայց Արամը հինգ վարկյան հետո չգիտեմ ոնց սարքեց այն։
Մաս 3
Գնացինք Գառնու տաճար ։Գիտե°իք, որ տաճարը նվիրված է արևի աստծուն։ Հիմա կպատմեմ մեկ լեգենդ արևի աստծու մասին։ Արևի աստվածը առավոտը լինում է երկնքում, իսկ գիշերը կռվում է մոնստռների հետ։