Ամփոփում
1) Ի՞նչ է մարմնի կշիռը։
Մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը ազդում է հենարանի կամ կախման վրա՝ ծանրության ազդեցությամբ։
2) Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցությունը (պատճառում է արագության կամ ձևի փոփոխություն։
3) Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:
ծանրության ուժը այն ուժն է, որով երկկրը ձգում է մարմինները
4) Ի՞նչ պայմանների դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
Մեխանիկական աշխատանք կատարվում է, երբ մարմնի վրա ազդում է ուժ, և մարմինը տեղաշարժվում է այդ ուժի ուղղությամբ։
5) Ի՞նչ է բնութագրում հզորությունը:
Հզորությունը բնութագրոմ է աշխատանքի կատարման արագությունը
6) Մարմնի վրա ազդող ծանրության ուժը 1 Ն է: Որքա՞ն է այդ մարմնի զանգվածը:
F = mg
m = F / g = 1 / 10 = 0.1 կգ
7) Առաստաղից կախված ջահն առաստաղի վրա ազդում է 49 Ն ուժով: Որքա՞ն է ջահի զանգվածը:
F = mg
m = F / g = 49 / 10 = 4.9 = 5 կգ
8) Մոտոցիկլետի շարժիչի քարշի ուժը 200 Ն է: Մոտոցիկլետը շարժվում է հավասարաչափ 36 կմ/ժ արագությամբ: Ի՞նչ աշխատանք է կատարում շարժիչի քարշի ուժը 4 վ-ում:
s=vt=10×4=40 մ
a=fs=200×40=8000գ
9) Ամբարձիչը 1 ժ-ում 30 մ ծավալով ավազը բարձրացնում է 6 մ: Ի՞նչ հզորություն ունի ամբարձիչը: Ավազի խտությունը 1500 կգ/մ է:
m = ρV = 1500 × 30 = 45000 կգ
A = mgh = 45000 × 10 × 6 = 2700000 Ջ
P = A / t = 2700000 / 3600 = 750 Վտ








