Գյումրի. ճամփորդական նախագիծ

գծել Երևան-Գյումրի ճանապարհը, նկարը տեղադրել բլոգում

Գրել՝ ինչ է անհրաժեշտ ճամփորդին եռօրյա արշավի համար

Ես կվերցնեմ տաք հագուստ, ճամփորդական ուտելիք և ջուր, խաղեր, տեսախցիկ և լավ տրամադրություն։

Արվեստներ նախագծովիմ աշխատանքի հղումները՝

Գրել տեղեկություններ՝

Համբարձման տոնի մասին

Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք․ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Համբարձման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից է , որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրեր և որը կապված է Զատկի տոնի հետ։ Տոնի խորհուրդն այն է, որ տեր Հիսուս Քրիստոս խաչվեց, այնուհետև հաղթելով մահվանը՝ հարություն առավ և 40 օր հետո համբարձվեց երկինք մեզնից յուրաքանչյուրին նվիրելով անմահության բերկրանքը:

Համբարձման տոնի կարևոր և անբաժան մասն են կազմում խաղերն ու պարերգերը։ երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Արուճի քարվանատան մասին

Հնագույն ժամանակներից Հայաստանը իր բնական դիրքի շնորհիվ հանդիսացել է քարավանային և առևտրական ճանապարհների խաչմերուկ` միմյանց կապելով արևմուտքն ու արևելքը: Դրանով էր պայմանավորված քարավանատների զարգացումը: Դրանք հիմնականում կառուցվում էին ճանապարհների անմիջական հարևանությամբ և քաղաքամերձ շրջաններում: Տեղն ընտրելիս առաջնային գործոն է հանդիսացել ինչպես քամուց, բքից պաշտպանված, այնպես էլ` խմելու ջրով ապահովված լինելու իրողությունը: Քարավանատան շենքը նախատեսված է եղել միաժամանակ մարդկանց ու անասունների կեցության համար, այդ պատճառով էլ ճարտարապետաշինարարական լուծումները աչքի չեն ընկել յուրօրինակությամբ: 

Արուճի քարվանատունը կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին:Այն միադահլիճ-եռանավ քարավանատան տեսակ է: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Գյումրի քաղաքի մասին

Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում։ Քաղաքն ունի շուրջ 115 հազար բնակչություն: Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ՝ Գյումրիչայը, Ղորղոբան, Չերքեզի ձորի գետակը և Բոշիչայը:

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ Երևանից հետո։ Քաղաքի հին անունը Կումայրի է։ Ռուս կայսր Նիկոլայ I-ի այցից հետո՝ 1837 թվականին, քաղաքը անվանափոխվեց Ալեքսանդրապոլ՝ արքայի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով։ Սովետական Միության տարիներին քաղաքը կոչվում էր Լենինական («Լենինյան»)։ Այս տարածքը շատ տուժեց 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից։ Ավելի ուշ այն մասամբ վերակառուցվեց։ Հետսովետական ժամանակաշրջանում քաղաքը նորից սկսեցին անվանել Կումայրի, իսկ ավելի ուշ՝ Գյումրի։ Գյումրին եղել է արվեստի, արհեստի կենտրոնը։

Գորկի այգու մասին

Գյումրու Կենտրոնական զբոսայգին կրում է Մաքսիմ Գորկու անունը։ Մաքսիմ Գորկին ռուս և խորհրդային գրող էր, սոցիալիստական ռեալիզմի գրական մեթոդի հիմնադիրը և քաղաքական ակտիվիստ։ Գյումրու կենտրոնական այգին կամ Գորկու այգին գտնվում է քաղաքի սրտում: Սա գեղեցիկ կանաչապատ տարածք է  ծառուղիներով և մանկական զվարճանքի հարմարություններով։

Հիմքը ռուսական բլուր-горка բառն է: Խորհրդային տարիներին զբոսայգու մուտքին մեծ տառերով գրված էր «Ստ.Շահումյանի անվ. քաղաքային զբոսայգի»: Երկու անունները խառնելով քաղաքի բնակիչները հաճախ էին հյուրերին առաջարկում գնալ զբոսնելու «Ստեփան Շահումյանի անվան Գորկու սադում»: «Գորկու սադը» մանրամասն նկարահանված է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերում:

Սև բերդի մասին

Սև բերդը 1834 թվականին կառուցված ամրոց է։ Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել, և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը, ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։« Սև բերդն» ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել նաև որպես զինվորական բանտ։ 

Ձիթողցյաններ թանգարանի մասին

Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Բավական ընդարձակ թանգարանը տեղակայված է 1872 թ-ին կառուցված Ձիթողցյանների տանը, ինչի պատճառով էլ թանգարանը անվանում են նաև Ձիթողցյանների տուն-թանգարան: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։ Այս թանգարանը ասես Գյումրու այցեքարտը լինի։

Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիների մասին

Յոթ Վերք եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին անունով, գտնվում է Գյումրիում: Եկեղեցու վայրում XVII դարում գտնվում էր Կամսարական իշխանների կառուցած մատուռը, որտեղ պահվում էր “Յոթ Վերք” սրբապատկերը: Հենց այդ պատճառով էլ նոր կառուցված եկեղեցին (1873-1884թթ.) կոչվել է «Յոթ Վերք»:

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

Յոթ վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է: Գլխավոր խորանի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Հյուսիսային և արևմտյան պատերին կից են երեք աղոթասրահները: Եկեղեցու արևմտյան մուտքի դիմաց գտնվում է զանգակատունը: Եկեղեցին պսակում են մեկ գլխավոր և 4 լրացուցիչ գմբեթներ ավելի փոքր չափսի: Գմբեթներից երկուսը տուժել են 1988թ. երկրաշարժից և այժմ դրված են եկեղեցու առջևի մասում։

Վարդանանց հրապարակի մասին
Գյումրիի Վարդանանց հրապարակը արտացոլում է քաղաքի հարուստ ժառանգությունն ու մշակույթը: Այս հրապարակը նվիրված է 451 թվականի Վարդանանց ճակատամարտին, որտեղ հայկական ուժերը կռվել են Պարսկաստանի դեմ՝ պաշտպանելու իրենց կրոնական ազատությունը։

Հրապարակը կրում է Վարդան Մամիկոնյանի անունը, ով եղել է ճակատամարտի առանցքային դեմքը և մեծ հարգանք է վայելում հայ ժողովրդի կողմից։

Վարդանանց հրապարակը միշտ եղել է Գյումրու հասարակական և մշակութային կյանքի կենտրոնը։ Այն շրջապատված է ճարտարապետական տպավորիչ շինություններով, որոնք արտացոլում են քաղաքի պատմությունը Ռուսական կայսրության ժամանակներից մինչև խորհրդային շրջանը։

Վարդանանց հրապարակում կազմակերպվում են տարբեր համերգեր, միջոցառումներ և փառատոներ։

Վարպետաց փողոցի մասին

Գյումրիում 100֊ից ավել վարպետներ կային տարբեր արհեստների եւ արվեստների ներկայացուցիչ։ Վարպետաց փողոցի վրա են գտնվում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան /Hovhannes Shiraz memorial-museum֊ը, Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը եւ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը, այդ իսկ պատճառով փողոցն անվանվել է Վարպետաց։ Այս փողոցի վրա է ապրել նաեւ գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *