January 31

Հ․ Թումանյան․ Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։

բանեցնել-աշխատացնել

ջոկ  -առանձին

մոզի-Երկու տարեկան հորթ

թոկ-պարան

խարխուլ-Փլվելու մոտ եղող

գանգատ-Տրտունջ

  1. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 

խելոք-հիմար

ցուրտ- տաք

  1. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։

աչքերը չորս է անում -զարմանալ

  1. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։

Խելոքը խելացի էր, ագահ և անշնորք։

Հիմարը միամիտ էր, դմբո, անուղեղ։

  1. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։

Նրանք չօգնեցին, որովհետև նա այնպես բան է պատմել, որ չեն հավատացել։

  1. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։

Անխելք մարդու կյանքը

  1. Հեքիաթի համար նկար նկարեք։

January 30

Ֆլեշ մօբ երկրորդ մակարդակ

 Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

120.001

. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

00000000

Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

5

Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

57

 Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

20

. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

Подпись отсутствует

Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

700

January 30

Գառնու տաճար

Հայաստանը հինավուրց երկիր է և իր գոյության ընթացքում հայ ժողովուրդը անցել է տարբեր ժամանակաշրջաններ և մինչև քրիստոնեության ընդունումը երկրում հիմնական կրոնը եղել է հեթանոսությունը: Եվ այսօր մեզ հասել են մեր պատմության բազմաթիվ մասինկներ, այդ թվում՝ Գառնիի հեթանոսական տաճարը:Ըստ պատմաբանների Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ Առաջին թագավորի կողմից, որը թագավորել է առաջին դարի երկրորդ հատվածում: Ըստ Գառնի գյուղում հայտնաբերված սեպագրի հետագայում տաճարը գրավել է Արգիշտի թագավորը VIII-րդ դարի առաջին հատվածում: Այնուհետև Արգիշտին հավաքում է աշխատուժ և կառուցում է Էրեբունի ամրոցը, որը սկսեց զարգանալ և հետագայում դարձավ մայրաքաղաք՝ ժամանակակից Երևանը: 3-րդ դարից մինչև 4-րդը տաճարը ծառայել է, որպես թագավորական ամառանոց, քանի որ դրա անառիկությունը հրապուրիչ էր թագավորների և բնակչությանը համար: Հայաստանը հինավուրց երկիր է և իր գոյության ընթացքում հայ ժողովուրդը անցել է տարբեր ժամանակաշրջաններ և մինչև քրիստոնեության ընդունումը երկրում հիմնական կրոնը եղել է հեթանոսությունը: Եվ այսօր մեզ հասել են մեր պատմության բազմաթիվ մասինկներ, այդ թվում՝ Գառնիի հեթանոսական տաճարը:Ըստ պատմաբանների Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ Առաջին թագավորի կողմից, որը թագավորել է առաջին դարի երկրորդ հատվածում: Ըստ Գառնի գյուղում հայտնաբերված սեպագրի հետագայում տաճարը գրավել է Արգիշտի թագավորը VIII-րդ դարի առաջին հատվածում: Այնուհետև Արգիշտին հավաքում է աշխատուժ և կառուցում է Էրեբունի ամրոցը, որը սկսեց զարգանալ և հետագայում դարձավ մայրաքաղաք՝ ժամանակակից Երևանը: 3-րդ դարից մինչև 4-րդը տաճարը ծառայել է, որպես թագավորական ամառանոց, քանի որ դրա անառիկությունը հրապուրիչ էր թագավորների և բնակչությանը համար:Տաճարը կառուցվել է հայկական դիցաբանության արևի, լույսի և սրբության աստծո՝ Միհրի պատվին: 301 թվականին Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը, որպես պետական կրոն և ամեն ինչ, որ որևէ կերպ կապված էր հեթանոսության հետ ավիրվեց: Գառնիի տաճարը միակ հեթանոսական սրբավայրն է, որը կանգուն է մնացել: Նոր կրոնը ամրացնելու և հետևորդներին ավելացնելու համար, Տրդատ երրորդը այրեց բոլոր հեթանոսական տաճարները, արձանները և սեպագրերը: Սակայն Տրդատի քրոջ՝ Խոսրովադուխտի խնդրանքով Գառնիի տաճարը չավիրեցին: Այրել էին միայն հեթանոսական աստվածների պատկերները և արձանները: Սակայն հետագայում Գառնիի տաճարը չխուսափեց այլ վտանգներից: ,,Առաջին դարի Հռոմեական լեգիոնների ավերիչ արշավանքները դեպի Հայաստան մեծ վնասներ հասցրեցին տաճարին, ինչպես նաև 1679 թվականի, Գառնի գյուղի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժը քանդեց տաճարի սյուները և դրանք սփռվեցին տաճարի մոտակայքում գտնվող ձորի և Ազատ գետի մեջ: Տաճարը վերականգնվեց սովետական ժամանակաշրջանում տեղի բնակիչների կողմից: Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում անդրադառնում է Գառնու տաճարի հիմնադրմանը՝ ակամա բացատրելով նաև անվան ծագումը: Հայոց պատմիչը հիմնվելով ավանդազրույցների վրա, գրում է, որ Գառնու տաճարը կառուցել է Հայկ Նահապետի որդին՝ Գեղամը: Նաև նշում, որ Գեղամը կառուցելով մի դաստակերտ՝ ապարանք, այն անվանում է իր թոռան՝ Գառնիկի անունով:  

January 30

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն։Հարցեր

Ի՞նչ մասնագիտություն ուներ Թումանայանի հայրիկը։

Ի՞նչ էր գյուղի առաջին վարժապետի անունը։

Ինչպե՞ս էր վարժապետը պատժում երեխաներին։

Թիֆլիսի ո՞ր դպրոց տեղափոխվեց Թումանյանը;

Քանի՞ տարեկանից է սկսել Թումանյանը բանաստեղծություն գրել։

Ո՞ր թվին է գրել <<Շունն ու կատուն>> ։

Ըստ մարդկանց Թումանյանից ո՞վ էր ավելի լավ գրում։

Եվրոպական հեղինակներից ո՞վ էր Թումանյանի ամենասիրելին։

Պատասխաններ

  1. Ով է եղել Հովհաննես Թումանյանի հայրը։

Հովհաննես Թումանյանի հայրը Դսեղ գյուղի քահանան էր։

2. Որտեղ է ծնվել Հովհաննես Թումանյանի մայրը։

Հովհաննես Թումանյանի մայրը նույն գյուղում

3. Տիրացու Սհակը ինչ դարձավ։

Տիրացու Սհակը դարձավ վարժապետ։

4. Սհակ վարժապետի գավազանը ինչի էր նման։

Գավազանը նմաներ հրացանի🏹 շամփուրի։

5 . Վարժապետ Սհակից քչերն էին բողոքում թե ոչ։

Շատ քչերն էին բողոքում։

6. Վարժապետ Սհակը ումից էր շատ վախենում։

Վարժապետը վախում էր Թումանյանի մայրիկից և հայրիկից։

7.Հովհաննես Թումանյանը քանի տարեկանում հեռացավ Ջալալօղլի։

Նա հեռացավ Ջալալօղլի տաս տարեկանում։

January 29

3_րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-Ալեքսան Ավագյան

Դասարան- 4-1

Ընտրությամբ գործ. խումբ – Խաղերի ստեղծում

Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)- կառատե

 Երկարօրյա ծառայություն- Չեմ օգտվում

Երթուղային ծառայություն-Չեմ օգտվում

January 16

Անհատական ուսումնական պլան. 2-րդ ուսումնական շրջան


Անուն Ազգանուն- Ալեքսան Ավագյան
Դասարան- 4-1
Ջոկատ-  6
Ջոկատավարներ-  Շուշան Ալեքսանյան Աչեր Բաստաջյան
Երկարօրյա ճամբար- օգտվում եմ/չեմ օգտվում

Ճամբարային օրակարգ՝

Շուշան Ալեքսանյանhttps://shalexsanyan.wordpress.com/2022/12/24/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/

Աչեր Բաստաջյան https://acherbastajyan.wordpress.com/2023/01/16/16-20-01-2023-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/

January 9

Ամանորյա առաջադրանքներ։ Մայրենի

  1. Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին:

Ես հավանել եմ այս ֆիլմը, որովհետև այնտեղ կա սեր, ընկերեություն, կռիվ և բարություն։

Նարնիայի քրոնիկոնը 1․ Առյուծ, կախարդ և պահարան

Նարնիայի քրոնիկոնը. Արքայազն Կասպիան

  1. Ձայնագրեք ամանորյա ինքնատիպ բարեմաղթանքներ և կենացներ:

Մաղթում եմ, որ միշտ լավ ձյուն գա։

  1. Գրեք նամակ 2022-ին կամ պատմեք 2023-ի ձեր նախագծերի մասին:

2023 ես ուզում եմ աշխարհի ամենալավ խաղ ստեղծողը լինեմ իմ ընկերների հետ։

  1. Պատմեք, թե ինչպես եք նշում Ամանորը, ինչպե՞ս եք ձևավորում ձեր տունը:

Մենք տոնածառը դեռ դեկտեմբերի 10-ին էինք զարդարել։ Հետո մենք կանչեցինք իմ հայրիկի ընկեր Գոքորին և նա մի քանի բան փոփոխեց տանը։ Եկավ իմ հայրիկը և նրա հետ իմ պապիկը։ Նա եկել էր Մոսկվայից։ Մենք սեղան դրեցինք, ավելի ճիշտ մայրիկը, և նշեցինք նոր տտանըարին։ Մենք միշտ ընտանիքով ենք նշում նոր տարին։

January 9

Снежный человек

Дым идёт из печек,

Снег на крыши валится…

Снежный человечек

Носом не нахвалится…

„Нос-то мой, глядите, –

До чего хорош!

Больше и красивей

Носа не найдёшь!”

„Гав-гав-гав, – пролаял

Во дворе Барбос, –

Длинная морковка –

Разве это нос?”

Тут подходит Козлик:

„Дай-ка посмотрю_…”

Откусил кусочек

И побольше кус:

„Ме-ме-между прочим,

Мне-е-е знакомый вкус!”

Человечка снежного

Рожками толкнул

И при этом вежливо

На ухо шепнул:

„Знаете и, всё же,

Видно, прав Барбос.

Кажется мне тоже:

Это был не нос…”

  1. К словам плохой, некрасивый, маленький, короткий, незнакомый

найдём в стихотворении слова с противоположным значением. Например: плохой – хороший

некрасивыйкрасивей

маленький-большой

короткий-длинный

незнакомыйзнакомый

2. В предложениях Снег на крыши валится. Нос-то мой, глядите, – до

Чего хорош! заменим выделенные слова другими так, чтобы смысл

предложений не изменился. Например: глядите – смотрите.

Снег на крыши падает.

 Нос-то мой, смотрите – до Чего хорош!

3. Дополним словами, которые отвечают на вопрос что?

солнечный луч

ясный урок

весёлый день

морозная река

холодная мяса

снежная гора

серое облако

дождливое небо

хмурое небо

4. Отгадаем загадки.

Жил я посреди  двора,

Где играет детвора.

Но от солнечных лучей

Превратился я в ручей.- снеговик

5. Ответьте на вопросы

Как хвалил Снежный человечек свой нос?-Он говорил что он длинный и красивый

Как назвал нос Снежного человечка Барбос? Он думал что это не нос а марковь.

Вкус чего почувствовал Козлик, когда откусил нос Снежного человечка? Козлик почувствовал знакомый вкус.

Как по-другому называют Снежного человечка?- снеговик.

6. Допиши, что какого цвета. Например: снег белый, гвоздика красная, яблоко жёлтое.

лист белый

ромашка белая, желтая

платье розовое, красное

мак красный

трава зеленная

небо галубое