May 5

Ճամփորդություն


Մաս1
Մենք գնացել ենք Գառնի։Սկզբում մենք գնացինք Գառնի Կրիստալլայնջրի գործարան։ Այնտեղ լիքը ռոբոտներ կային։ Գործարանում մեզ զգուշացրել էին, որ ոչ մի սարքի չկպնենք ։Ռուբենը մեջքով կպնում էր սարքի, իսկ ես արագ նրան զգուշացրեցի, նա ինձ ասաց.
-Ալեքսա’ն, դու իմ կյանքը փրկեցիր։
Նրանք մեզ նվիրեցին ջուր և հյութեր։
Մաս2
Հետո գնացինք քարերի սինֆոնիա։ Այնտեղ մենք ուզում էինք մաքրել, բայց այնտեղ աղբ չկար։ Արամի ֆոտո ապարատը փչացավ, բայց Արամը հինգ վարկյան հետո չգիտեմ ոնց սարքեց այն։
Մաս 3
Գնացինք Գառնու տաճար ։Գիտե°իք, որ տաճարը նվիրված է արևի աստծուն։ Հիմա կպատմեմ մեկ լեգենդ արևի աստծու մասին։ Արևի աստվածը առավոտը լինում է երկնքում, իսկ գիշերը կռվում է մոնստռների հետ։


Posted May 5, 2022 by Ալեքսան Ավագյան in category Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*