Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ձեռային ճամբարի առաջին շաբաթը շատ հավես, հետաքրքիր և ուրախ էր։ Մենք այս շաբաթ հասրել ենք շատ բաներ՝ խնամել միջավայրը, նկարել, երգել ու պարել, տարբեր խաղեր խաղալ։ Ես նկարեցի մի նկարը որը շուտով իմ շապիկի վրա եմ պատկերելու։ Այս ընթացքոմ երկու նախագիծ ենք անելու՝ բնագիտական և տեխնոլոգիական։

Ընկեր Նարեկի հետ կավից սալիկներ սարքեցինք , հաջորդ օրը խաղացինք լեգո, շատ հավես էր։ Ընկեր Սարգսյան Սոնայի հետ ազգագրական խաղեր խաղացինք, իսկ Փափազյան Սոնան մեզ սովորեցրեց հոլ պտտել։ Ինձ մոտ առաջին անգամից լավ ստացվեց։ Հետաքրքիր էր նաև մատնախոսության մասին ընկեր Աննայի դասը։ Մենք այբուբեն սովորոեցինք մատների միջոցով ցույց տալ։ Լավ շաբաթ ստացվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *