Տեքստային աշխատանք
1․ Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:
Ուղղված տարբերակ
Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:
2․ Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:
Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Մի խարխուլ ջրհոր գտան: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում:
Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն: Այդ վարժապետն իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ…
Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Մի խարխուլ ջրհոր գտան:
Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուր հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել: Պարանի ծայրն աստիճանաբար բաց էին թողնում: Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան:
Հանկարծ նա փռշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ…
Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:
3․ Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:
- Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով: Վերնագիր:
Սիրահարներն ու գայլին
Ա. Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայոյում էր նրան: Գայն ասաց.
-Ո՛չ թե դու ես խոսում, այլ տերդ:
Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական: Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց.
-Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա-չկա աթոռիդ ձայնն է էդպես դմբդմբում:
Հետևություն: Երբ մարդիկ փորձում են մեծանալ, իրենց իրականությունը հաճախ չի համապատասխանում ուրիշների պատկերացումներին:
Մարդկանց պետք է գնահատել ըստ նրանց իրական բնավորության։
4․ Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:
ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:
Մեր դասարանը շատ աշխուժ է բյաց բոլորով ընկերներ ենք։ Մեր դասերը անցնում են հավես։ դասամիջոցները ամենա հվեսն են, քանի որ մենք շատ հավես ժամանակ են անցկացնում և հանգստանում դասերից։ Մեր ըննկերությունը մնում է նույնը, քանի որ մենք ընկերասեր ենք։