Ամանորյա խաչբառ

Թվերը գրելու հնամենի եղանակը

Թվերի   գրառումը   հայերենի    այբուբենի   տառերով․

Օգտվելով   այս  աղյուսակից  լուծեք  խաչբառը:

Խաչբառ

Հարցերը լուծեք բանավոր և ներկայացրեք հայերենի այբուբենի տառերով:

Հորիզոնական

  • Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 5 թվանշանը:599-Շ
  • Գտեք ամենափոքր զույգ երկնիշ թվի   և  40-ի արտադրյալը։ 10×40=400Ն
  • Գտեք ամենամեծ եռանիշ թվից 399-ով փոքր թիվ։999-399=600Ո
  • Եթե Դավիթի մտապահած թվից հանեք 200, ստացած թիվը փոքրացնեք 2 անգամ կաստանաք 2400։ 2400×2=4800

4800+200=5000Ր

  • Գտեք 2800 և 40 թվերի քանորդը։ 2800:40=70 Հ
  • Ո՞րն է ամենափոքր կենտ թիվը։ 1=Ա
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի եռապատիկը։ 1000×3=3000Վ
  • Ո՞ր թիվն է մտապահել  Արամը, եթե նրա մտապահած թվի և  256-ի տարբերությունը 344 է։ 344+256=600 Ո
  • Գտի՛ր այն թիվը, որը 24-ի բաժանելիս ստացվում է 208  և 8 մնացորդ։ 208×24=4992

4992+8=5000Ր

Ուղղաձիգ 1․

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 1` Ա
  • Ո՞ր  թիվն է մտապահել  Սարգիսը, եթե  640-ի և նրա մտապահած թվի տարբերությունը 440 է։ 640-440=200<Մ
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։՝1000-999=1 Ա
  • Ն
  • Ո՞ր  թիվն է մտապահել Նարեկը, եթե  նրա  մտապահած  թվի կրկնապատիկի և 30-ի քանորդը  40 է: 40×30=1200

1200:2=600 Ո

  • Որքանո՞վ է 235 և 65 թվերի գումարը փոքր 5300-ից։ 235+65=300

5300-300=5000Ր

Ուղղաձիգ 2․

  • Ո՞ր  թիվն է մտապահել Աննան, եթե  նրա  մտապահած թվի և 1250-ի տարբերությունը 750 է։ 1250+750=2000 Ս
  • Գտի՛ր այն թիվը, որը  7-ի բաժանելիս ստացվում է 85  և 5 մնացորդ։ 85×7=595+5=600 Ո
  • Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի եռապատիկի տարբերությունը։10000-3000=7000Ւ
  • Ր
  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։2Բ

Ուղղաձիգ  3․

  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի հնգապատիկը։10×5=50Ծ
  • Ո՞րն է 240000 և 600 թվերի քանորդը։240000:600=400Ն
  • Ո
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 7 թվանշանը։7000Ւ
  • Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը։100×3=300Ն
  • Ո՞րն է  960  և 240 թվերի քանորդը։ 960:240=4Դ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *