December 21

Դոնալդ Բիսեթ․ ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասա- Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խբեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
  • Սևացրած բառերում գծիկների փոխարեն դիրի պակասող տառը։ Գրելուց հետո քեզ ստուգիր բառարանով։

միջով

կողքին

աղջիկներին

խբեց

հանկարծ

կեսօրին

  • Դեղնացրած բառերը դուրս գրիր, բաժանիր արմատ, ածանցի, ածանցներով նոր բառեր կազմիր։

ցանկություն-ցանկանալ-ություն, բարություն, ընկերություն

տնակ-տուն-ակ,բռնակ, աթոռակ, գնդակ

գիրուկ-գեր-ուկ, մանուկ, թզուկ, մարդուկ

փոքրիկ-փոքր-իկ, հնդիկ, մայրիկ, հայրիկ

կախարդական-կախարդ-ական, բնական, հնդկական

  • Ինչո՞ւ երբ երեխաները հայտնվեցին Լուսնի վրա, թռչուններն էլ չերգեցին։

Թռչունները չերգեցին, որովհետև երեխաները ուրախություն են բերում և խաղ։

  • Քո կարծիքով օճառ վաճառող ծերուկն ինչո՞ւ չէր սիրում երեխաներին։

Նա չէր սիրում երեխաներին, որովհետև նրանք աղմուկ էին անում , ուրախանում խանգարում։

  • Եթե դու հայտնվեիր ցանկությունների ծառի տակ ի՞նչ տարօրինակ, բայց լավ ցանկություն կպահեիր։

Ես կցանկանայի, որ դպրոցներ լինեին, որ կարողանանք խաղեր խաղալ սովորել։