ՀՀ Աղբյուր, գետ, լիճ

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր,որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։
ՀՀ գետերը պատկանում Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին ։ Հանրապետությունում կա 9480 գետ և գետակ, որից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26-100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարությամբ։ Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ 2 է։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30-50 %)։ Առավել ջրառատ են Ձորագետ, Աղստև, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։ Մեծամորից բացի մյուս գետերի ռեժիմը սեզոնային ու անհավասարաչափ է։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային բնույթի է։ Որոշ գետեր հովտի տարբեր մասերում ունեն հարթավայրային բնույթ (Դեբեդ, Աղստև, Ազատ ևն)։
ՀՀ խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը ևն։
Հայաստանի տարածքում կան ավելի քան 100 լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Մեծության և տնտեսական առումով առավել մեծ նշանակություն ունեն Արփի և Սևանա լճերը։ Մնացած լճերը ունեն տեղային նշանակություն։ Հայաստանի ամենամեծ լիճը հանդիսանում է Սևանը, հետո՝ Արփի լիճը, Սև լիճը և Ակնա լիճը։ ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մնացած լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ ևն (Գեղամա լ-շղթայում), Գազանա, Կապուտան ևն (Զանգեզուրի լեռներում), Ալ, Սև ևն (Սյունիքի բարձրավանդակում) փոքր են և մեծ մասամբ գտնվում են բարձրլեռն․ գոտում, որտեղ բարձր լ-գագաթների վրա (Աժդահակ, Արմաղան ևն) կան նաև խառնարանային լճեր։ ՀՀ հս-արմ․ մասում, Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, Տավուշի մարզում, մոտ 1350 մ բարձր․ վրա՝ Պարզ լիճը, Արարատյան գոգավորությունում՝ Մեծամորը։ ՀՀ ընդերքը հարուստ է անուշահամ արտեզյան ջրերի ավազաններով։