March 21

Թոմ Գեյթս

Շարունակում եմ կարդալ Թոմ Գեյթսը։ Նրանց վրանային հանգստի գիշերը հարամ եղավ, քամին քշեց վրանը, և նրանք վազեցին արագ դեպի մեքենան։ Նրանց գիշերը անցավ շատ անհաջող։ Հաջորդ օրը Թոմի հայրիկը բարկացած գնաց ճամբարի աշխատողներից պահանջեց, որ նրա փողերը հետ տան, բայց Թոմը ասում է։

-Պապա, պետք չէ, կարող ենք լավ ժամանակ անցկացնել։

Նրանք մնում են, սակայն Թոմի ձեռքը վնասվում է, ու մայրիկն ու հայրիկը նրա տանում են հիվանդանոց։ Տուն վերադարձան շատ ուշ և տեսան, որ Թոմի քույրը խնջույք է կազմակերպել և նրանք շատ բարկանում են Թոմի քույրիկի վրա։

March 21

Հարցեր

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

    11
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։

    20
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։

    2500
  4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։

    1400
  5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

    15
  6. 6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
  7. 11 + 6 +1 = 18
  8. 7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
  9. 12 + 1 = 13
  10. 8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
  11. 1800 : 9 × 2 = 400
  12. 9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
  13. 3 × 5 = 15
  14. (15 + 5) : 2 = 5
  15. 10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
  16. ? x 2 – 30 = 10
  17. (10 + 30) : 2 = 30