September 13

Թեղենյաց վանք

Մենք ուսումունական տարին սկսել ենք ճամփորդությունից: Բոլորս իրար շատ էինք կարոտել և ուրախ ճանապարհ ընկանք: Մենք հենց հասանք իջանք մեքենայից և քայլեցինք Թեղենիս լեռով, հետո արեցինք առաջին ընդմիջումը: Ինձ դուր չեկավ, որ 4-2 հենց իջան սկսեցին հաց ուտել :Թող ձեզ չթվա, թե շատ սոված էի ընդամենը դուրս չեկավ, որ նրանք ուղղակի ալարեցին քայլել:

Հենց մենք հասանք մտանք եկեղեցի, երգեցինք: Հետո ես և Արամը վիեդո նկարեցինք: Շուտով Yօtubում կունենանք մեր ալիքը:

September 13

Իմ ազգանունը: Տոհմածառ

Իմ նախապապը՝Փանոն, եկել է Փայաջուկից և հիմնվել է Գետափ գյուղում: Նա եղել է Րաֆֆու ազգականը: Մեր ազգանունը Փանոյի թոռ Ավագի անունից է: Ավագի որդին իմ պապիկ Ալեքսանի հայրենական պատերազմում զոհված Ալեքսան պապիկի պապիկն է: Ես մեր տոհմի երրորդ Ալեքսանն եմ: Մեր ազգանունն է Ավագյան:

September 13

Կոմիտաս

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ազգագետ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։

Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

 Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

 Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

 Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»: