January 27

Վերջին շաբաթվա ամփոփում

Մենք ցավոք սրտի ավրտեցինք մեր ձմեռային ճամբարը։ Այս շաբաթը ևս հավես և հետաքրքիր էր։ Երկուշաբթի 6-րդ դասրանցիները մեզ nներկայացրեցին տարբեր հավելվածներ բույսերի, սրտի աշխատանքի և CHAT GPG հետ կապված։ Շարունակեցինք սալիկ գորգի նախագիծը, նկաեցինք տարբեր նախշեր։ Հետո եկավ ընկեր Աննան և մենք սովորեցինք ժեստերով խոսել, օրինակ (ես սիրում եմ դաս անել)։ Այժմ ես կարող եմ փոքրիկ նախադասություննե ցույց տալ ժեստերի միջոցով։ Չորեքշաբթի գնացինք սահադաշտ։ Առաջին անգամ էի չմուշկ քշում,մի լաաաավ քշեցինք, իհարկե ընկանք, հիանալի ժամանակ անց կացրեցինք։ Մեր ջոկատի աճեցրած միկրոկանաչիներով պատրաստեցինք համեղ աղցան։

Շաբաթն ու ճամբարային ընթացքն ավարտեցինք ֆիլմի դիտումով։ Սիրով նորից կշարունակեի ճամբարային առօրյան։ Շնորհակալություն ընկեր Շուշանին, ընկեր Նարեկին և բոլոր ճամբարական ընկերներիս։


Posted January 27, 2024 by Ալեքսան Ավագյան in category Ձմեռային ճամբար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*