September 8

Առակներ

1․ Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։

Թեպտ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել:

Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Ամենինչ իր ժամանակն ունի:

2․ Առյուծը և կենդանիները

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.

 — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։

 Պատասխանում են. 

— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ 

 Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Կյանքը բումերանգ է:

3․ Գյուղացին և որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր:

Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան:

Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:

Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Իակական գանձը աշխատանքն է:


Posted September 8, 2022 by Ալեքսան Ավագյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*