November 19

Ապարների զարմանահրաշ աշխարհում։ Տրավերտի ն


Տրավերտին (իտալ.՝ travertino, լատ.՝ lapis tiburtinus – տիվոլյան քար). – լեռնային ծակոտկեն քարի տեսակ է։ Այն մաքուր, անմշակ վիճակում սպիտակ է։ Հանդիպում են փղոսկրագույն, կաթնագույն, ընկուզագույն, ոսկեգույն երանգներ՝ պայմանավորված քարում առկա երկաթի կամ այլ օրգանական միացությունների պարունակությամբ։        Տրավերտինը պարունակում է բույսերի հետքեր։ Առանձնանում է քիչ խտությամբ և արտահայտիչ ծակոտկենությամբ, այդ իսկ պատճառով հեշտ է ենթարկվում վերամշակման, և նրանից պատրաստված արտադրանքը թեթև քաշ է ունենում։ Հեշտ է փայլեցվում՝ ապահովելով հարթ և փայլուն մակերես։ Փայլեցման գործընթացում կարելի է ստանալ տրավերտինի տարբեր երանգներ։ Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում (շինարարական ներքին հարդարանքում)՝ հատակի, պատերի, երբեմն նաև առաստաղի երեսպատման համար։ Տրավերտինից ստեղծում են նաև քանդակներ ու հուշարձաններ։

Տրավերտինից են կառուցված Հռոմի ԿոլիզեումըԵրևանի Կասկադ համալիրը, Երևանի Արաբկիր համայնքում գտնվող «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձանը։


Posted November 19, 2023 by Ալեքսան Ավագյան in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*